Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մշուշոտ գործարքներն ու կոռուպցիոն սկանդալները

Լուրեր

09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
Բոլորը

Կոռուպցիոն սկանդալների ամպերը թանձրացել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավերևում։ Նրա գործունեությունը հարցեր է առաջացրել Եվրոպական դատախազության մոտ, որը հետաքննություն է սկսել ԵՄ բյուջեում հնարավոր խարդախությունների հետ կապված:

Վերջին շրջանում բազմաթիվ դեպքեր են հայտնի դարձել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի կողմից կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին։ Այսպես՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տերհեսն Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արել հեռանալ՝ 71 միլիարդ եվրո արժողությամբ Pfizer/BioNTech կորոնավիրուսային պատվաստանյութի 4,6 միլիարդ չափաբաժին գնելու համար:

«Սա նշանակում է, որ նա գնել է տասը չափաբաժին պատվաստանյութ ԵՄ յուրաքանչյուր քաղաքացու համար, բայց ինչո՞ւ»,- զարմանում է պատգամավորը։

Politico-ն այն ժամանակ գրել էր, որ ֆոն դեր Լեյենը լավ ծանոթ է դեղագործական աշխարհին։ Նրա ամուսինը՝ Հեյկոն, ամերիկյան Orgenesis կենսատեխնոլոգիական ընկերության կոմերցիոն տնօրենն է, իսկ ինքը՝ Ուրսուլան, մասնագիտությամբ բժիշկ է։

Եվրախորհրդարանը ցնցվեց, երբ իմացավ, որ ո՛չ ԱՀԿ փորձագետները, ո՛չ էլ ԵՄ վերահսկիչ հանձնաժողովների որևէ այլ անդամ ներգրավված չեն եղել նման խոշոր գործարքի կնքման գործընթացում, ինչպես դա պահանջում է օրենքը:

Ֆոն դեր Լեյենի առաջին պարզաբանումներից պարզ է դառնում, որ «բանակցություններն անցկացվել են դեմ առ դեմ, և դա, ըստ նրա, բավական է»։ Ավելին, ամբողջ նամակագրությունը եղել է համացանցով, իսկ բոլոր ֆայլերն այսօր ջնջված են։

Արդյունքում ո՛չ Եվրոպական դատախազությունը, ո՛չ ԵՄ Հաշվիչ պալատը չեն կարողացել լույս սփռել ԵՀ նախագահի մշուշոտ գործարքների վրա։ Նրանք նույնիսկ չեն կարողացել պատասխանել այն հարցին՝ կհրապարակվե՞ն, արդյոք, ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության «ատկատներով» միլիոնավոր եվրոներ վաստակած եվրոպացի պաշտոնյաների անունները։

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր մշուշոտ աշխատանքային մեթոդների պատճառով հետաքննության կենտրոնում է հայտնվում։ 2019 թվականին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան արդեն բախվել է կոռուպցիայի մեղադրանքների հետ, երբ Գերմանիայի պաշտպանության նախարարն էր: Der Spiegel ամսագիրն այն ժամանակ պնդում էր, որ ֆոն դեր Լեյենը կասկածվում է Բունդեսվերի հետազոտական աշխատանքների համար նախատեսված միջոցները չարաշահելու մեջ: Սակայն քննիչներին այդպես էլ չի հաջողվում հավաքել բավարար փաստեր, որոնք կապացուցեին նրա մեղքը. բոլոր բանակցությունները կրկին անցկացվել են համացանցի միջոցով, իսկ փաստաթղթերով ֆայլերը կրկին ջնջվել են ինչ-որ մեկի կողմից:

Անցած տարվա դեկտեմբերին ևս մեկ սկանդալ գրանցվեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ․ Newsbreak պարբերականը հայտնեց, որ ԵԽ կանաչների խմբակցությունից յոթ պատգամավորներ խնդրել են Եվրահանձնաժողովին անհապաղ հետաքննել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ամուսնու առևտրային գործունեությունը։ Բանն այն է, որ ԵՀ ղեկավարի ամուսինը՝ Հեյկո ֆոն դեր Լեյենի ղեկավարած Orgenesis ընկերությունը ԵՀ-ից ստացել է 320 մլն եվրո։

«Գործը ձեռք է բերում գլխապտույտ սկանդալի չափեր, թերևս, ամենամեծը ԵՄ-ի հիմնադրումից ի վեր»,- ասված էր հոդվածում։

Դիմումի հեղինակները մտահոգված էին իտալական և գերմանական մամուլում ֆոն դեր Լեյենի ամուսնու կոմերցիոն գործունեության մասին հաղորդումներով։ Մի շարք հրապարակումներից հետո նա հրաժարական տվեց, բայց Orgenesis-ի հետ գործարքը դեռևս ուժի մեջ է, և ընկերությունը շարունակում է ֆինանսավորում ստանալ: Սրա հետ մեկտեղ, ընկերության դուստր ձեռնարկությունները գրանցված չեն ԵՄ-ի թափանցիկության ռեգիստրում։

Եվրահանձնաժողովի ղեկավարի շուրջ սկանդալներն այսքանով չեն ավարտվում։ Եվրոպայում մեծ քննադատություն առաջացրեց նաև վերջինիս գազային գործարքն Ադրբեջանի հետ, որով ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրամիությունը ռուսական գազի երկու երրորդի փոխարինող է գտել: Սակայն մի բռնապետին մեկ այլ բռնապետ դաշնակցով փոխարինելու՝ ֆոն դեր Լեյենի մտադրությունն այնքան էլ չգոհացրեց եվրոպացիներին։

Այսպես՝ ֆրանսիացի պատգամավոր Սառա Թանզիլին դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին՝ հարցադրում անելով․ «Ֆոն դեր Լեյեն, ուզում եք ասել, որ Ձեր ռուս մատակարարին փոխարինել եք ադրբեջանցի գարշելի մատակարարո՞վ, որը հենց ինքն է Մոսկվայից գազ ստանում»։

Ո՞ւր կհասնի իր կոռուպցիոն գործարքներով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան և ի՞նչ ընթացք կստանա Եվրոպական դատախազության հետաքննությունը, դեռևս պարզ չէ։

Տաթև Ֆռանգյան