Մենենդեսը դիմել է ԱՄՆ Առևտրի նախարարությանը՝ Ադրբեջանին մահաբեր զենքի մատակարարում թույլ չտալու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը նամակ է ուղարկել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին։ Սենատորը կտրականապես դեմ է արտահայտվել առևտրի դեպարտամենտի ծրագրերին՝ քննարկելու հրազենի արտահանման լիցենզիա տրամադրելու հարցը, այդ թվում՝ Ադրբեջանին հնարավոր գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ ինքնաձիգների։

Ընդգծելով հայերի դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին լավ փաստագրված և արժանահավատ մեղադրանքները, ներառյալ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի և 2022 թվականի Հայաստան ներխուժման հետևանքով հազարավոր հայերի սպանությունն ու տեղահանումը, հավելում՝ նաև Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը՝ Մենենդեսը կոչ է արել քարտուղար Ռայմոնդոյին ապահովել, որ ոչ մի մահաբեր զենք չուղարկվի Ադրբեջանում որևէ անձի կամ կազմակերպության:

«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների համատարած խախտումներ, համահունչ չէ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վարչակազմի հավատարմությանը։ Ես կտրականապես դեմ եմ Ադրբեջան ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն»,-գրում է սենատորը։

Նամակում նա նաև հետաքրքվում է, թե արդյո՞ք նախարարությունը խորհրդակցել է Պետքարտուղարության հետ զենքի արտահանման լիցենզիա տրամադրելու հարցով։

Էմմա Չոբանյան