Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին հայ համայնքի դեմ ահաբեկչական հարձակումների սպառնալիքների հարցով

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմել է  ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պատասխանելու այն պնդումներին, որ Թուրքիայի փոքրամասնությունները կանգնած են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի առաջ, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ճի՞շտ են արդյոք փոքրամասնությունների համայնքների վրա հարձակվելու ծրագրերի մասին պնդումները և ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել փոքրամասնությունների վրա հարձակումները կանխելու համար։ Հաստատությունների, պաշտամունքի վայրերի, փոքրամասնությունների համայնքների քաղաքացիական և հոգևոր ներկայացուցիչների վրա հարձակումների հնարավորության մասին հետախուզական տեղեկատվությունը մեծացրել է փոքրամասնությունների համայնքներում անհանգստությունը»,-նշել է Փայլանը։

Հավելենք, որ Թուրքիայի հայկական հիմնադրամների միության ղեկավար ու Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նախազգուշացրել է հայ համայնքի ղեկավարներին ԻԼԻՊ-ի կողմից Թուրքիայում հոգևոր առաջնորդների հնարավոր սպանությունների մասին։ լրատվամիջոցի հետ զրույցում նա հայտնել էր, որ  դիմել է հայ համայնքի ղեկավարներին՝ երկու-երեք ամիս ձեռնպահ մնալ հանրային ցույցերին և մշակութային միջոցառումներին մասնակցելուց՝ որպես նախազգուշական միջոց, քանի որ  լուրեր է լսել, թե ԻԼԻՊ-ի երեք զինյալներ մտել են Թուրքիա՝ հոգևոր կամ քաղաքացիական առաջնորդներին սպանելու համար։

Էմմա Չոբանյան