Սինանյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Ոչ՛ ցեղասպանությանը» ցուցահանդեսին։ Ներկա էին նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Մարիա Բաբայանը և Սանկտ Պետերբուրգի Տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը։

Սինանյանը նաև հանդիպում է անցկացվել Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների հետ։ Հանձնակատարը շնորհակալություն է հայտնել ասոցիացիային ցուցահանդեսի կազմակերպման համար, ապա ներկայացրել գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, պատասխանել երիտասարդների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա իրավիճակին, համայնքների ուսումնասիրությանը, կրթությանն ու մշակույթին, հանձնակատարների ինստիտուտին, տեղեկատվական պատերազմներին, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին ու պետության կողմից նրանց աջակցությանը և այլն։

Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ռեժիսոր և լրագրող Գրիգորի Մոսեսովի «Խղճի և փաստերի լույսի ներքո. հայերը Բաքվում» գիրքը։ Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի նախագահի տեղակալ Աղասի Հակոբյանը ներկայացրել է ասոցիացիայի գործունեությունը։ Հանդիպման ավարտին հանձնակատարը շնորհակալագիր հանձնեց Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիային` ի դեմս նախագահ Արշակ Օգանեսյանի: