«Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ընդունելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար». Կարեն Գիլոյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարևոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը. «Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ մարզաձևերից մեկն է»:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտը ներկայացրել է շուրջ 4 ամիս առաջ.

«Մարմնամարզությունն «Ա» դասի մարզաձև է, որով ամբողջ աշխարհում զբաղվում է շուրջ 30 միլիոն մարզիկ: Այսպիսի մարզաձևից Եվրոպայի առաջնություն ընդունելն իսկապես շատ մեծ նվաճում և հաջողություն է մեզ համար: Մշտապես զգացել ենք Հայաստանի կառավարության աջակցությունը, և առանց այդ աջակցության՝ ոչինչ չէր ստացվի»,- ասում է Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության շնորհիվ կլուծվի նաև մարզագույքի հարցը. «Սա իսկապես մեծ հնարավորություններ կտա մեր երիտասարդներին: Սրանով նաև լուծում են ստանում ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների և մի շարք այլ հարցեր: Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ: Այն ամենն, ինչի մասին մենք երազում էինք»:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մարզաձևի մասսայականացման և տարածման տեսանկյունից ևս Եվրոպայի առաջնության հյուրընկալումը կարևոր քայլ է:

Նշենք՝ 2023 թ. բավականին հագեցած է լինելու մարմնամարզիկների համար: Փետրվարի 7-ից Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և մեծահասակների հավաքականներն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաքի են մեկնելու Թբիլիսի, այնուհետև Գերմանիայում և Կատարում մասնակցելու են Աշխարհի գավաթի փուլերին:

Մարտ-ապրիլ ամիսներին մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկ շաբաթ անց էլ՝ Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք շատ պարտավորված են և ամեն ինչ անելու են պատվով հանդես գալու համար: Այդուհանդերձ, տարվա կարևորագույն ստուգատեսը սեպտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Փարիզի՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: