Meta-ն կվերականգնի Թրամփի Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվները

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Meta Platforms Inc. ընկերությունը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվները, որոնք արգելափակվել էին երկու տարի առաջ՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումում նրա կողմնակիցների կողմից կազմակերպված անկարգություններից հետո, կվերականգնվեն առաջիկա շաբաթներին, փոխանցում է VOA-ն։

Թրամփը նոյեմբերին հայտարարեց, որ 2024 թվականին կրկին առաջադրվելու է նախագահի պաշտոնում։ Պետության նախկին ղեկավարը մինչև արգելափակումն ուներ 34 միլիոն հետևորդ Facebook-ում և 23 միլիոն հետևորդ Instagram-ում: Այս սոցիալական ցանցերը քաղաքական գործունեության և դրամահավաքի հիմնական գործիքներն են:

Meta-ի կորպորատիվ բլոգում ասվում է, որ ընկերությունը «նոր արգելքներ է սահմանել կրկնահանցագործությունը կանխելու համար»:

«Այն դեպքում, երբ պարոն Թրամփը նորից հրապարակի նյութեր, որոնք խախտում են կանոնները, այդ բովանդակությունը կհեռացվի, և նրա օգտահաշիվը կկասեցվի մեկ ամսից մինչև երկու տարի ժամկետով՝ կախված խախտման ծանրությունից», – գրել է Meta-ի գլոբալ հարցերով նախագահ Նիք Քլեգը:

Տաթև Ֆռանգյան