Թուրքիան և Հունաստանը գնում են համաժամանակյա ընտրությունների՝ երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունաստանում և Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մոտավորապես նույն ժամանակահատվածում․ ամենայն հավանականությամբ, մայիսի 14-ին տեղի կունենան երկրորդ խորհրդարանական ընտրությունները Հունաստանում, նույն օրը, երբ Թուրքիայում և՛ նախագահ, և՛ խորհրդարան կընտրեն, գրում է ekathimerini-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ սա նշանակում է, որ Հունաստանում առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան ամենաուշը մինչև ապրիլի 9-ը: Այլապես, հունական երկու ընտրություններ կարող են տեղի ունենալ, համապատասխանաբար, մայիսի 14-ին և հունիսի 22-ին: Սակայն ամսաթվերի այս համադրությունը ավելի քիչ հավանական է թվում, քանի որ ընտրությունների երկրորդ ամսաթիվը համընկնում է համալսարանի ընդունելության քննություններին:

Հունաստանի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախընտրական արշավի ընթացքում ուժեղացրել է Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ հռետորաբանությունը, կարող է միջադեպ հրահրել երկու ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում:

Գերմանիան և ԱՄՆ-ն արդեն միջամտել են կամ նախատեսում են դա անել՝ համոզվելու համար, որ նման էսկալացիա տեղի չի ունենա: Գերմանիան դեկտեմբերին արդեն երկու երկրների ղեկավարների խորհրդականների միջև հանդիպում էր կազմակերպել։ Իսկ ահա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը պատրաստվում է փետրվարին այցելել Անկարա ու Աթենք։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում են Հունաստանին։

Ի դեպ, Թուրքիայում էլ ընտրություններն անցկացվելու են մայիսի 14-ին, որի մասին հայտարարել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան