Սամվել Բաբայանն ազատ կարձակվի՞. պատգամավորները միջնորդություն են ներկայացրել
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու համար:
Պատգամավորները ներկայացրել են անձնական երաշխավորություն Ս. ԲԱբայանի համար և նշել են, որ ստանձնում են դրանից բխող բոլոր պարտավորությունները: