Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Քաղաքականություն
13.06.2018 | 22:09ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ:
«Հայաստանը 177 կողմ քվեով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Շնորհակալություն անդամ երկրներին՝ աջակցության համար»,- գրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: