Արարատ Միրզոյանը hունվարի 23-ին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Քաղաքականություն
20.01.2023 | 13:55ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։
«2023 թվականի հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան