ԱԱԾ-ն ձերբակալել է Երևան հիմնադրամի տնօրենին և Դավթաշենի թաղապետի տեղակալին
Hraparak.am-ը գրում է, որ այսօր ԱԱԾ դիմակավորված անձինք շարունակել են առավոտյան Երևանի քաղաքապետարանում իրականացրած հատուկ գործողությունը Դավթաշենի թաղապետարանում։
Կայքի տեղեկություններով՝ նրանք ձերբակալել են Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանին և «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին։