Աշխատողը բողոքում է, երբ աշխատանքային հարաբերություններն արդեն դադարած են լինում. Արաքս Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ փոփոխություններ էին նախատեսվում Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունում, նաև Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների լայն փաթեթ էր շրջանառվում։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօր հրավիրած «ԱԱՏՄգործունեության առանձնահատկությունները և խնդիրները աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով ասուլիսում այս մասին նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

«Մենք տարբեր գործընկերների հետ աշխատել ենք և առաջարկներ ենք ներկայացրել, հուսով եմ, որ այդ առաջարկները տեղ կգտնեն օրենսգրքում, դեռևս գործընթացը ընթացքի մեջ է։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների շրջանակներում, այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից»,- նշեց Մելքոնյանը։

Ինչպիսի մեխանիզմներ ունի ՀՀ-ն աշխատանքային իրավունքների պաշտպանության համար, որքանով են դրանք արդյունավետ և ինչ զարգացումներ կարող են ունենալ և կատարելագործվել այդ մեխանիզմները։ Այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է պետական վերահսկողության իրականացումը տեսչական մարմնի կողմից։ Արդյոք այն բավարար է, արդյոք համապատասխանում է ՀՀ միջազգային պարտավորություններին, արդյոք մարմինն ունի բավարար ռեսուրսներ ու ընթացակարգեր իր առջև դրված բազմաթիվ լիազորություններն իրականացնելու համար։ 

Մելքոնյանի խոսքով՝ 2021թ․ հուլիսի 1-ից իրավական ուժ ստացավ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը, որով տեսչական մարմինը, ի լրումն այլ պայմանների դիտարկումների, վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսգրքի, Աշխատանքային իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի, պայմանագրերի, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված դրույթների իրականացման վրա, նաև ստանում է բողոքներ աշխատողներից։ 

«Փորձը ցույց տվեց, որ աշխատողները հիմնականում բողոք են ներկայացնում այն ժամանակ, երբ աշխատանքային հարաբերությունները դադարած են լինում գործատուի հետ, և հիմնականում նման բողոքներ ներկայացնում են մասնավոր ոլորտի գործատուների դեմ։  

Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործառույթներ ունի ԱԱՏՄ-ն վերահսկողական լիազորությունների շրջանակներում, արդյոք կատարում է պատշաճորեն, և ինչ խնդիրներ կան այս ոլորտում»,- ընդգծեց Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։