Վրաստանում քաղաքացին պատշգամբից կրակ է բացել բակում հավաքված մարդկանց վրա

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սագարեջո քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Սագարեջոյի շրջանում մոբիլիզացվել են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում, գրում է Գրուզիա օնլայնը։

«Քննության տվյալներով՝ 1974 թվականին ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոց է արձակել բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից, ինչի հետևանքով տան բակում զոհվել է 4, վիրավորվել՝ 5 մարդ։ Մեղադրյալը կրակ է բացել նաև դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը նույնպես մահացել է։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ, ներգրավվել է ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որի ժամանելուն պես հրաձիգն ինքնասպան է եղել։ Քրեական գործ է հարուցվել։

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողներին հայտնել է, որ հատուկ գործողությունն ավարտվել է:
«Շատ ծանր դեպք է։ Ցավակցում ենք ընտանիքներին։ Հինգ հոգի զոհվել է։ Ցավոք, նրանցից մեկը մեր աշխատակիցն է: Հինգ վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Նրան վիրահատում են․վնասվել է զարկերակը, և հնարավոր չէ ասել՝ նա ողջ կմնա, թե ոչ», – ասել է Գոմելաուրին։

Տաթև Ֆռանգյան