Բանակցություններ՝ ԱՄՆ միջնորդությամբ․ ինչ փուլում են Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային երկու ուղղություններն էլ փակուղում են։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն ամսվա 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո ձևաչափի առնչությամբ կողմերի անհամաձայնության պատճառով տեղի չունեցավ դեկտեմբերին նախատեսված Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։

Իսկ տարեվերջին արդեն հայկական կողմը Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ հրաժարվեց Մոսկվայում նախատեսված ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումից։

Այդուհանդերձ, շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները և սպասում է արձագանքի։ Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնեց՝ մինչ այս պահն Ադրբեջանից որևէ արձագանք չկա, բացի այդ՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները դադարեցրել է Ադրբեջանը։ Միրզոյանը, ըստ էության, խոստովանեց, որ այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ չկան։ Իշխող մեծամասնությունից պատգամավոր Սարգիս Խանդանյանը, մինչդեռ, ասում է՝ այս իրավիճակը փակուղային կոչելը դեռ վաղ է։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ըստ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, ըստ իշխանական պատգամավորի, ընթանում են հենց ամերիկյան կողմի միջնորդությամբ։

Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե հայկական կողմն ընտրել է խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը, Երևանն ամենաբարձր մակարդակով պատասխանել էր, թե Հայաստանը պատրաստ է բանակցությունների հենց ռուսական տարբերակով՝ հույս հայտնելով, որ Մոսկվան կաջակցի իր առաջարկներին։ Դրան հաջորդեց Սոչիի հանդիպումը, որտեղ, ըստ էության, հղում արվեց Պրահայի հանդիպմանն ընդունված հայտարարությանը, իսկ հետագայում պարզ դարձավ՝ Բաքվի համար մոսկովյան տարբերակն անընդունելի է եղել։ Ռուսական տարբերակով առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը թողնել ապագային։

Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականությունը միջազգային հարաբերությունների տեսանկյունից նոնսենս է։

«Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանն ասում է՝ հայկական կողմի համար կարևոր է այն, որ միջնորդն ով էլ լինի, ապահովի փոխընդունելի առաջարկների հաստատումը և ձևակերպումը խաղաղության պայմանագրում։ Սարգիս Խանդանյանը, վերահաստատում է՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ պատրաստ է բանակցությունների ցանկացած հարթակում։

Ի դեպ, Լավրովը երեկվա ասուլիսում հայկական կողմից դժգոհեց նաև ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու համար՝ ասելով, թե հայկական կողմը նախընտրում է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը սահմանին։ Թեև Լավրովն ընդգծեց՝ դա հայկական կողմի իրավունքն է, բայց և ասաց՝ պետք չէ մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունն ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել ու ապակայունացնել իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան