Թուրքիայում աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդը սիրիացի փախստականներին արտաքսելու՝ «Ավտոբուս դեպի Դամասկոս» արշավ է սկսել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի աջ ծայրահեղական «Հաղթանակ» (Zafer Parti) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը սկսել է «Ավտոբուս դեպի Դամասկոս» անվանումով նոր արշավ՝ ուղղված սիրիացի փախստականներին երկրից արտաքսելուն, գրում է Turkish Minute-ը։

Թվիթերում Օզդաղի կողմից հրապարակված քարոզչական տեսանյութում, որը Թուրքիայում փախստականների դեմ պայքարի «առաջամարտիկներից» է, կուսակցության կողմնակիցներին խնդրել է կիսվել փախստականների անուններով և նվիրատվություն անել «Հաղթանակ» կուսակցությանը, որպեսզի փախստականների կարողանան նստեցնել ավտոբուսներն ու արտաքսել Սիրիա:

«Սկսվել է «Հաղթանակի ավտոբուսների» միակողմանի տոմսերի վաճառքը դեպի Դամասկոս։ Կիսեք փախստականների անունները, որոնց ցանկանում եք ուղարկել, և մենք կկատարենք ամրագրումը ձեզ համար»,- նշել է նա։

Օզդաղը, որը 2018 թվականի համընդհանուր ընտրություններում պատգամավոր է ընտրվել İYİ (Լավ) կուսակցությունից, հեռացվել է այս կուսակցությունից՝ 2020 թվականին կառույցի վարչակազմի հետ մի շարք վեճերի պատճառով։ Հետագայում նա հիմնել է իր սեփական կուսակցությունը և դեռևս պատգամավոր է, այդպիսով՝ օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Օզդաղը թիրախավորում է սիրիացի փախստականներին։ Հունիսին նա մեկնել էր սահմանամերձ Հաթայ նահանգ՝ սահմանին «խորհրդանշական ական» տեղադրելու, իբր, սիրիացի փախստականների մուտքը Թուրքիա կանխելու նպատակով: Օզդաղին և նրա կուսակիցներին տեղափոխող ավտոբուսը ոստիկանության և ժանդարմերիայի կողմից կանգնեցվել է Հաթայ ժամանելուց առաջ, և նահանգապետարանի հրամանով արգելվել է քաղաք մտնել։ Թուրքիայում սիրիացի շուրջ 4 մլն փախստականները հաճախ են թիրախավորվում Օզդաղի կողմից, որը նրանց պատասխանատու է համարում երկրում առկա սոցիալական և տնտեսական խնդիրների համար։

Էմմա Չոբանյան