Մարինա Կալյուրանդն Ադրբեջանին կոչ արեց բացել Լաչինի միջանցքը և դիմեց իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։

«120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ վերջերս մենք ականատես եղանք բարձրաստիճան բորբոքող ելույթների նոր ալիքի, որով կոչ է արվում կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարություններն ու անգործությունը պատշաճ չեն մի պետության համար, որը իրեն համարում է Եվրոպական Միության հուսալի գործընկեր»,- ասաց Կալյուրանդը։

Նա Ադրբեջանին կոչ արեց հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։

Ելույթի վերջում Կալյուրանդը դիմեց Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ․ «Ասեմ, որ դու ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում, դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի։ Ես կհետևեմ Միշել Օբամայյի օրինակին․ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- հայտարարեց Մարինա Կալյուրանդը։