«Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո». ՌԴ ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ նիստում

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՍՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի կողմից, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն իր ելույթում հիմնականում կրկնել է Լաչինի միջանցքի փակման մասով ռուսական կողմի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները։

«Տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հնչած գնահատականների համատեքստում ցանկանում ենք նշել, որ ռուսական կողմը, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում» շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ թուլացնելու լարվածությունը և կարգավորելու իրավիճակը։ Այսպիսով, ռուս խաղաղապահների ջանքերով կազմակերպվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շտապօգնության մեքենաների անցումը Լաչինի միջանցքով, արագ վերականգնվեց ղարաբաղցիների գազամատակարարումը, վերականգնվեց ինտերնետի հասանելիությունը։ Համակարգվում են էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման պարամետրերը»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը հավելել է, որ ներկայում տեղի բնակչության ապահովումը կյանքի համար անհրաժեշտ պարագաներով իրականացվում է բացառապես ռուս խաղաղապահների ավտոմեքենաների մատակարարումներով։

«Այս կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնում երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի տրանսպորտային զարկերակի լիարժեք աշխատանքի վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ, ինչպես նշված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 9 նոյեմբերի 2020թ. եռակողմ հայտարարության մեջ։ Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը, Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և օգտագործվի միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված նպատակների համար։ Կոչ ենք անում մեր ադրբեջանցի ու հայ գործընկերներին բարի կամք դրսևորել ու համատեղ փնտրել փոխըմբռնելի զիջումներ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի լուծման համար, համաձայնեցնել հանքավայրերի շահագործման շափանիշները և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ նպաստել»,- ասել է ՌԴ ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահների դեմ ցանկացած սադրանք ու հանրային հարձակում ՌԴ-ն դիտարկում է անընդունելի, դա վնաս է հասցնում հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորմանը։

«Ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Մենք կողմ ենք հանդես գալիս ամենաբարձր մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական համաձայնագրերի համապարփակ իրականացմանը՝ ուղղված տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային, ինչպես նաև հասարակական գործիչների, երկու երկրների խորհրդարանականների ու փորձագետների միջև կապերի հաստատմանը»,- եզրափակել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան