«Վագների» նախկին հրամանատարը փախել է Նորվեգիա և պատրաստ է ցուցմունք տալ նախկին ղեկավարության դեմ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հաստատել է, որ Անդրեյ Մեդվեդևը, որը փախել է Նորվեգիա, «Վագների» մարտիկ է, գրում է Euronews-ը։

Հունվարի 13-ին Նորվեգիայի ոստիկանությունը սահմանն ապօրինի հատելու համար ռուսաստանցու էր ձերբակալել։ Ավելի ուշ, Gulagu.net նախագծի շնորհիվ պարզվել է, որ նա եղել է «Վագների» 7-րդ գրոհային ջոկատի 4-րդ վաշտի նախկին հրամանատարը։ Նորվեգիայում նա քաղաքական ապաստան է խնդրել և պատրաստ է ցուցմունք տալ հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, որոնց ականատես է եղել ծառայության ընթացքում։

«Մենք ապաստան չենք տալիս ռազմական հանցագործներին։ Այդ պատճառով պարզ է, որ սա շատ կարևոր գնահատական է, և այս ամենը պետք է շատ ուշադիր վերլուծվի։ Նա պետք է ակնկալի, որ իրեն մանրակրկիտ կստուգեն»,- ասել է Անդրեյ Մեդվեդևի փաստաբան Բրինյուլֆ Ռիսնեսը։

Gulagu.net-ին տված հարցազրույցում Մեդվեդևը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել մագլցել Նիկել քաղաքի մոտ գտնվող փշալարերի վրայով և բարակ սառույցի վրայով անցնել Պազ գետն ու հայտնվել Նորվեգիայում։

Նախկին վագներականի խոսքով՝ ռուս սահմանապահները շներով հետապնդել են իրեն, նույնիսկ կրակել են իր ուղղությամբ։

2013 թվականից «Վագները» գործում է տարբեր երկրների տարածքում, իսկ 2014 թվականից Ուկրաինայում ակտիվ մասնակցություն է ունենում ռազմական գործողություններին։ Հաղորդվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին «Վագների» խումբն ակտիվորեն ներգրավել է ռուս բանտարկյալներին Ուկրաինա ուղարկելու համար՝ պայմանագրի կնքումից հետո դատվածությունը վերացնելու պայմանով։

Տաթև Ֆռանգյան