Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Էրդողանի կուսակցի կողմից ֆաշիստական քայլի պատճառով

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Անցյալ շաբաթ Գերմանիայի Նոյս քաղաքի մզկիթում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ոչնչացնել քրդերին ու Գերմանիայում Գյուլենի կողմնակիցներին։

Նշենք, որ մզկիթի այցելուները «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական շարժման կողմնակիցներն են եղել։

Այս միջադեպն առաջացրել է հասարակության վրդովմունքը։ Մասնավորապես, Ամերիկայի հրեական կոմիտեի բեռլինյան գրասենյակը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա կառուցման հարցում հաշվի առնել նման հայտարարությունները։

Միջադեպին արձագանքել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Նոյսում Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի նման վարքագիծը չպետք է կրկնվի, իսկ ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունի։

«Արտաքին գործերի նախարարությունը դեսպանին բացատրել է, որ արտաքին ընտրական իրադարձությունները պետք է նախապես համաձայնեցվեն գերմանական կողմի հետ։ Եթե ​​Թուրքիայի ներկայացուցիչները հավատարիմ չմնան կանոններին, ապա մենք ստիպված կլինենք ուսումնասիրել, թե ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան