Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներն Ադրբեջանում են

Լուրեր

29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում  ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Իսրայելի ԱԳՆ քաղաքականության հարցերով տնօրեն Ալիզա Բին Նոունին և ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարական հարցերի բաժնի ղեկավար Ջոշուա Զարկային, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ուրախ եմ ողջունել Ալիզա Բեն Նոունին և Ջոշուա Զարկային Նոբել եղբայրների տուն-թանգարանում և լայն քննարկում անցկացնել մեր երկրների միջև երկկողմ գործընկերության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը»,- թվիթերյան էջում գրել է Հաջիևը։

Հիշեցնենք, որ օրերս էլ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Կոենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել այցելել Իսրայել։

Հավելենք, որ նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևն էլ դեկտեմբերին պաշտոնական այցով Իսրայելում էր՝ վերահսկելու Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։

Էմմա Չոբանյան