Ադրբեջանի իշխանությունները Գերմանիայից արտաքսված ևս մեկ ընդդիմադիրի են ազատազրկման դատապարտել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է Գերմանիայից արտաքսված ևս մեկ ընդդիմադիր ակտիվիստի դատական գործը: Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ է կայացրել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Ջաֆար Միրզոևի նկատմամբ, որը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Դատարանը նրան 6 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել։

Ավելի վաղ դատախազը դատարանին խնդրել էր Միրզոևին դատապարտել 7,5 տարվա ազատազրկման։ Եզրափակիչ խոսքում փաստաբան Նեյմաթ Քերիմլին խնդրել է արդարացնել ընդդիմադիր ակտիվիստին՝ ասելով, որ Միրզոևը ձերբակալվել է անհիմն, իսկ դատավարության ընթացքում նրա մեղքը չի ապացուցվել։

Ինքը՝ Միրզոևը, նույնպես հերքել է մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական դրդապատճառներով։

Ջաֆար Միրզոևն այն ակտիվիստներից է, որոնք ձերբակալվել են անցյալ տարվա աշնանը՝ Գերմանիայից արտաքսվելուց հետո։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Այլ մեղադրանքներով ձերբակալվել են ևս երկու ակտիվիստներ։ Իրավապաշտպանները բոլորին քաղբանտարկյալ են ճանաչել։

Այս ձերբակալությունների իրական պատճառը Եվրոպայում քաղաքական էմիգրանտների մասնակցությունն էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ցույցերին։

Միրզոևը Գերմանիայից արտաքսվել է 2021 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ հունվարի 27-ին Բաքվում ձերբակալվել է։

Ավելի վաղ Գերմանիայից Ադրբեջան վերադառնալուց հետո ձերբակալվել էին նաև ընդդիմադիր ակտիվիստներ Մութալիմ Օրուջովը, Մալիկ Ռզաևը, Փունխան Քերիմլին, Սամիր Աշուրովը և Զիյա Իբրահիմլին։

Էմմա Չոբանյան