2022թ․ Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին աշխարհի ամենաբնակեցված երկրում՝ Չինաստանում, ապրում էր 1,411 միլիարդ մարդ, ինչը 850 հազարով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի վիճակագրության պետական ​​բյուրոն։ Այսպիսով, երկրի բնակչությունը 2022 թվականին վեց տասնամյակների ընթացքում առաջին անգամ նվազել է, նշել է dpa գործակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ծնելիության մակարդակը կազմել է ընդամենը 6,77 նորածին՝ 1000 մարդու հաշվով․ ամենացածր ցուցանիշը վերջին տասնամյակների ընթացքում:

2022 թվականին ծնվածների թիվը (9,56 մլն) ավելի ցածր է եղել մահացածների թվից (10,41 մլն)։ Մինչ այս նման անկում գրանցվել էր 1960 և 1961 թվականներին՝ ինդուստրացման աղետալի հետևանքներից հետո սաստիկ սովի ֆոնին։

Փորձագետների գնահատականների համաձայն՝ Չինաստանը երկար ժամանակ է՝ տառապում է ծնելիության կտրուկ նվազումից ու բնակչության ծերացումից։ 2015 թվականին «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» ժողովրդագրական քաղաքականության չեղարկումը հանգեցրել է ցուցանիշների բարձրացման, սակայն միայն աննշան ու կարճ ժամանակաշրջանում։

Մասնագետները կարծում են, որ պատճառը բնակարանների, կրթության ու առողջապահության բարձր արժեքն է Չինաստանում, ինչպես նաև ընտանիք կազմելու ձգտման նվազումը։ Համաճարակը, ըստ ամենայնի, խորացրել է այս միտումը։

Տաթև Ֆռանգյան