ՀՀ ֆինանսների նախարարն ու ՎԶԵԲ ղեկավարը քննարկել են առաջիկա ծրագրերը

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության հարցերով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի հարցերով տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին և ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

ՎԶԵԲ փոխնախագահ Բոումենն իր հերթին շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնի ստանձման առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ կողմից ֆինանսնավորվող ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերին՝ պետական և մասնավոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նոր պոտենցիալ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, մասնավորապես խոսվել է մասնավոր հատվածին պետական աջակցության հարցերում համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: