Դնեպրում ՌԴ կողմից 9 հարկանի բնակելի շենքի հրթիռակոծությունն ավելի քան 35 մարդու կյանք է խլել

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

Դնեպրում 9-հարկանի բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Գիշերը փրկարարները ռուսական հրթիռից ավերված բարձրահարկ շենքի փլատակներից դուրս են բերել ևս մի քանի մահացածի։ Այս պահի դրությամբ հայտնի է թշնամու հարձակման հետևանքով շենքի 35 բնակիչների զոհվելու մասին։ Նրանցից երկուսը երեխաներ են»,-ասել է Ռեզնիչենկոն։  Վիրավորվել է 75 բնակիչ, որոնց թվում 14 երեխա կա։ Շենքի ևս 35 բնակիչների ճակատագիրն առայժմ անհայտ է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ի կեսօրին ՌԴ կողմից Ուկրաինայի տարածքի հերթական զանգվածային  հարվածների ժամանակ հրթիռներից մեկն ընկել է Դնեպրում գտնվող ինը հարկանի բնակելի շենքի վրա։