Հանձնեք «ահաբեկիչներին»․ Էրդողանը խոսել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության՝ Անկարայի պայմաններից

Լուրեր

29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Շվեդիային ու մի շարք եվրոպական երկրների քննադատել է, իբր, իրենց տարածքում, իբր, ահաբեկչական կազմակերպությունների անդամների շարունակական ներկայությունը հանդուրժելու համար, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ «ահաբեկիչների» արտահանձնումը պարտադիր է Անկարայի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցելու համար։

«Մենք նրանց ասել ենք՝ եթե չհանձնեք ահաբեկիչներին, որոնք գտնվում են ձեր երկրներում, մենք չենք կարող վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցության ձեր հայտերը մեր խորհրդարանում։ Նրանք պետք է արտահանձնեն մոտ 130 ահաբեկչի, որ նրանց առաջարկներն անցնեն մեր խորհրդարանով։ Սակայն, ցավոք, դեռ չեն արել դա»,- ասել է Էրդողանը Մուղլայում երիտասարդների հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Ստոկհոլմի փողոցներում պարբերաբար Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների ցույցեր են անցկացվում։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան բազմիցս զգուշացրել է Շվեդիայի իշխանություններին դրանց անթույլատրելիության մասին։

«Չնայած մեր նախազգուշացումներին, ցավոք, ոչ մի քայլ չի ձեռնարկվել PKK/PYD-ի ցույցերը դադարեցնելու համար։ Եթե նրանք այդ իրավիճակի հետ կապված միջոցներ չձեռնարկեն, դա կարող է հանգեցնել Շվեդիայի հետ մեր հարաբերություններում լարվածության հետագա աճին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող «ահաբեկչական խմբավորումներ» առկա են ոչ միայն Շվեդիայում և Ֆինլանդիայում, այլ նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, և Անկարան որոշելու է իր դիրքորոշումը նրանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ օրերս Սոտկհոլմում ցույցի ժամանակ ակցիայի մասնակիցները գլխիվայր կախել էին Էրդողանի խամաճիկը։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել Անկարայում։ Դեպքի առթիվ Թուրքիայում Շվեդիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել։

Էմմա Չոբանյան