2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲելՌոս-ը։

«Դրանք են արագ արձագանքման հավաքական ուժերի կողմից անցկացվելիք «Փոխգործակցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» վարժանքները և սեպտեմբերին թիկունքայիննների «Էշելոն» վարժանքները»,- ասել է նա։

Մուրավեյկոն ասել է, որ 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության շրջանակում նախատեսվում է Մինսկում անցկացնել «Եվրասիական անվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով, բավականին լայն երկխոսություն արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-Չինաստան գծով Անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով»։

Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է այս տարի ընդունել ռազմական դաշինքի զորավարժությունները: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն 2023» զորավարժության անցկացումը ՀՀ-ում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին:

Տաթև Ֆռանգյան