«Ռուսնե՛ր, դուրս մեր երկրից, Նիկոլ, դու ևս հեռացի՛ր»․ ԱԺԲ-ի ցուցարարները շրջեցին Գյումրիում

Լուրեր

29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
Բոլորը

Ազգային-Ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դիմաց պահանջեցին բացել Բերձորի 34 օր շարունակ փակված միջանցքը. նրանք հայտարարեցին, որ ռուսական ռազմական ներկայությունն արդեն իսկ սպառնալիք է Հայաստանի համար, քննադատեցին նաև ՀՀ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով թուրքական օրակարգին ծառայելու, Արցախը հանձնելու ու Հայաստանը մասնատելու մեջ։

Ցուցարարները ՌԴ-ից պահանջեցին հեռանալ տարածաշրջանից ու ՀՀ-ից, պահանջեցին նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում քննադատեց թե՛ պաշտոնական Երևանի և թե՛ Ստեփանակերտի քաղաքականությունը՝ ասելով․ «Թե Փաշինյանը քանի տոկոս Թուրքիային է ծառայում, Ստեփանակերտը քանի տոկոս Ռուսաստանին է ծառայում, դա արդեն հարափոփոխ է այս օրերին, բայց իմ անձնական կարծիքով՝ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսելուց հետո կարող եմ ասել, որ Երևանի քաղաքականության մեջ արդեն գերակշռում է թուրքական քաղաքականություն։ Այսօր Նիկոլը, Ալիևի, Էրդողանի ձեռքից բռնած, Արցախի հանձնման, Հայաստանը կտրտելու, մասնատելու ընթացքի մեջ է, այս իրականությունը կարող է կանգնեցնել միայն մեր ժողովուրդը»։


Հայերենից բացի, ելույթներ հնչեցին նաև ռուսերենով և անգլերենով։

102-րդ ռազմաբազայի 2-րդ մուտքի դիմաց ցույց անցկացնելուց հետո ակցիայի մասնակիցները ցուցապաստառներով, կոչերով շրջեցին Գյումրիի տարբեր փողոցներով ՝ ռուսներից պահանջելով բացել Բերձորի միջանցքը, հեռանալ տարածաշրջանից։

Արմիկ Մովսիսյան