Ալիևի «խաղաղության» պլանն է՝ հայերը ԼՂ-ից պետք է դուրս գան. ո՞րն է Փաշինյանի պլանն այդ ցեղասպանության դեմ․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, Լաչինի միջանցքի իրավիճակից սկսենք մեր զրույցը։ Փաստորեն, 33 օր է՝ Բաքուն շրջափակման մեջ է պահում Արցախն ու 120 հազար մարդու։ Ալիևն այլևս չի էլ թաքնվում կեղծ «բնապահպանների» անվան տակ՝ բացահայտ հայտարարում է, որ Լաչինը փակ է լինելու այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց նպատակին։ Այդ, այսպես ասենք, փոքր նպատակը՝ Արցախի հանքավայրերում ադրբեջանցիների մոնիթորինգ, ի՞նչ մեծ նպատակի է ծառայում՝ Ձեր կարծիքով։

-Ինձ թվում է՝ դա ակնհայտ է, Ադրբեջանի համար գերխնդիր է՝ իր ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։ Իսկ ինչպե՞ս պետք է դա կատարվի․ պետք է կատարվի հարկադրմամբ, վախեցնելով․․․ Տեսեք՝ հիմա տեղեկություն են տարածում, որ Շուշիում 15 հազար տեղանոց բանտ են կառուցում։ Շուշի քաղաքը պատկերացնում եք՝ փոքր քաղաք է, 15 հազար տեղանոց բանտն ո՞ւմ համար է՝ հայերի համար է։ Եվ հայերի տեղահանումը որոշված հարց է Ադրբեջանի համար։

-Ալիևն այդ մասին բացահայտ հայտարարեց՝ միջանցքը փակ չէ, ովքեր ցանկանում են, կարող են հեռանալ իրենց տներից․․․

-Իսկ մնացածների հետ ի՞նչ կլինի։ Ենթադրենք՝ չեն ցանկանում մարդիկ իրենց տներից հեռանալ։ Նրանք պետք է ոչնչացվեն, չէ՞։

-Նրանց էլ «առաջարկ» ունի Ալիևը՝ Ադրբեջանի քաղաքացիների նման կարող եք օգտվել «իրավունքներից»։

-Իսկ ովքեր չե՞ն ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի․․․ նրանց համար բանտն է կառուցում։ Սա իրողություն է, որն անհնար է հաշվի չառնել, և շարունակել այդ իրողությունն անտեսել, խոսել խաղաղ բանակցությունների մասին․․․ Ընդ որում՝ Ալիևը նաև ժամկետներ ասաց՝ 2023 թվականը կանցնի, 2024-ին մենք կսկսենք ռազմական գործողություն։ Այսինքն՝ ամեն ինչ պարզ է հայ ժողովրդի համար։ Եվ հիմա, այս պայմաններում ոչինչ չանել, նշանակում է՝ նախապատրաստվել ցեղասպանության։ Պետք է դիմադրություն կազմակերպել, պետք է պատրաստվել պաշտպանել յուրաքանչյուր շենք, տուն, որովհետև դա չանելով՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում ցեղասպանության համար։ Երբ հանցագործը գիտի, որ ինքը գին չի վճարի՝ մարդիկ անպաշտպան են, մտադիր են չեն պաշտպանվելու, դա իրեն չի զսպի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան