Իսրայելն ու Ադրբեջանը ամրապնդում են հարաբերությունները. երկու երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Էլի Կոենն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հրավիրել է այցելել Իսրայել։ Այցի հրավերը նա արել է Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

«Մենք ամրապնդում ենք կապերն Ադրբեջանի հետ: Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որը շնորհավորել է ինձ նշանակման կապակցությամբ։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ նախարարին հրավիրել եմ այցելել մեր երկիր։ Մենք պայմանավորվեցինք ամրապնդել հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև»,- գրել է Կոենը թվիթերյան իր էջում։

Հավելենք, որ Ադրբեջանն արդեն նշանակել է Իսրայելում իր առաջին դեսպանին։ Այդ պաշտոնը վստահվել է Մուխտար Մամեդովին։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանի Միլի Մեջլիսն Իսրայելում դեսպանատուն բացելու որոշում էր ընդունել, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել Իսրայելի իշխանությունների շրջանում։ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևն էլ դեկտեմբերին պաշտոնական այցով Իսրայելում էր՝ վերահսկելու Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները։

Էմմա Չոբանյան