Ակնկալել, որ բարեփոխումներ կարող են լինել, միամտություն է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 18:52
Անկարայում Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
Բոլորը

«ՆԳ նախարարությունը միավորում է երեք տարբեր կառույցներ։ Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն չպետք է այս ծառայություններից որևէ մեկին տրվեր առավելություն»,- «Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակմանը։

Սաքունցի դիտարկմամբ՝ ՆԳ նախարար պետք է նշանակվեր մի մարդ, որը փորձառության, պրակտիկայի և կենսագրության առումով կապակցված չլիներ որևէ կառույցի հետ։

«ՆԳ նախարարը քաղաքական պաշտոն է։ Վարչապետը քաղաքական պաշտոնի նշանակում է ոստիկանապետին։ Ի՞նչ է դա նշանակում․․․ Ոստիկանությունը չպետք է քաղաքականացված լինի, այդ դեպքում ո՞նց ես ոչ քաղաքական գործչին քաղաքական պաշտոնի նշանակում, մյուս կողմից էլ՝ քաղաքականացված ոստիկանը շատ ավելի վատ է։ Սա լուրջ հակազդեցություն է առաջացնում»։

Սաքունցի գնահատմամբ՝ ՆԳ նախարարը պետք է հանդես գա որպես քաղաքականության մշակող , մինչդեռ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը չունի քաղաքականություն մշակելու կարողություն։
«Իսկ ՀՀ վարչապետի նշանակման տրամաբանությունն այն է, որ կառավարելիության խնդիրն ավելի է կարևորվում, քան բարեփոխում իրականացնելը․․․ Մնալ այդ ձևաչափում և ակնկալել, որ բարեփոխումները կիրականանան, ուղղակի միամտություն է․․․ Բարեփոխումները դառնալու են ուղղակի թղթի վրա ձևակերպում»,-ընդգծեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։