Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել Ֆիրդուսի շուկայի պահեստները ապամոնտաժելու առնչությամբ

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06․12․2022թ․-ին տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ ԵԴ/56674/02/2021 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու նշված կատարողական թերթի կատարումը։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են։

Ըստ հաղորդագրության՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43․1․-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։