Դատախազն Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անձանց համար 20 տարի ազատազրկում է պահանջել․ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության շենքի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Դատախազությունը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման և սպանության գործով ամբաստանյալների համար 20 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել։ Ամբաստանյալների ընկերներն ու հարազատներն այսօր Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պնդելով, որ ամբաստանյալները սպանություն կատարելու մտադրություն չեն ունեցել։

Հիշեցնենք, որ 2018 թվականին օգոստոսի 28-ին հարձակում է տեղի ունեցել Արման Մկրտումյանի՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա։ Առանձնատուն գնացած անձինք տուն մուտք չեն գործել․ Արման Մկրտումյանն ու որդին, անվտանգության տեսախցիկներով նրանց նկատելով, դուրս են եկել բակ, ու, ըստ վարույթն իրականացնող մարմնի, վնասազերծել նրանց։ Բակում հնչել են կրակոցներ։

Գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել 3 անձ՝ Հովհանես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանը։ Նախաքննության սկզբնական փուլում այդ անձինք մեղադրվել են ավազակային հարձակում կատարելու հոդվածով, սակայն հետագայում նրանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել, ու գործն ուղարկվել դատարան։

2022-ի տարեվերջին գործը մտել է դատական վիճաբանությունների փուլ, ու դատախազը երեք ամբաստանյալների համար էլ առավելագույն պատիժ է պահանջել։
Նշենք, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակումը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի պատվերով, որը հայտնի էր Կարամելի Հարութ մականունով։ Վերջինս մահացել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Գործով երեք ամբաստանյալներն էլ չեն ընդունում սպանության փորձի հոդվածով իրենց առաջարված մեդրանքները։ Ամբաստանյալներից Գագիկ Դանոյանն ընդունել է, որ Մկրտումյանի առանձնատուն ավազակային հարձակում կատարելու մտադրությամբ է գնացել, իսկ Մայիս Մկրտչյանն ու Հովհանես Ռիժենկոն հայտնել են, որ գնացել են ոչ թե ավազակային հարձակում կատարելու, այլ գաղտնի հափշտայություն կատարելու նպատակով, տեղյակ չեն եղել, որ տանը մարդ է եղել։

Արաքս Մամուլյան

Մանրամասները՝ տեսանյութում։