Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, երկրում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել․ HRW-ի զեկույցը

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

2022 թվականին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch-ի՝ անցնող տարվա Ադրբեջանին նվիրված զեկույցում։

Նշվում է, որ մայիսին իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 20 անձանց, որոնք ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներով և կեղծ մեղադրանքներով: Բայց առնվազն 30-ն էլ մնացել են անօրինական կերպով բանտարկված, մինչդեռ իշխանությունները շարունակում են թիրախավորել իրենց քննադատներին ու այլախոհներին:

Սահմանափակող օրենքները շարունակում են խոչընդոտել ոչ կառավարական կազմակերպություններին ինքնուրույն գործել: Մարդու իրավունքների այլ մշտական խնդիրներ ներառում են համակարգային խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կալանավայրերում, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները:

Հուլիսին, էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և այդ երկրի կողմից ածխաջրածնային մատակարարումների մանիպուլյացիայով, Եվրամիությունը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի նպատակն էր մեծացնել այդ երկրի գազի արտահանումը Եվրոպա: Կազմակերպությունը նշում է, որ ԵՄ-ն չի օգտագործել լայն երկկողմանի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ ապահովելու մարդու իրավունքների բարելավում:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի՝ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային, HRW-ը նշում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև մարտերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան։

«Human Rights Watch-ի կողմից վավերացված տեսանյութը ցույց է տալիս այս մարտերի ընթացքում առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատիժը, ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից: Ռազմական գործողությունների առանձին միջադեպերը շարունակել են վտանգել Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությունն ու ապրուստը։ Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք էթնիկ հայ խաղաղ բնակիչ է զոհվել»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ ըստ հայ իրավաբանների՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերը 2020-ի մարտական գործողությունների հետ կապված առնվազն 30 հայ ռազմագերիներ և երեք քաղաքացիական անձինք մնացել են ադրբեջանական կալանքի տակ։

Էմմա Չոբանյան