Վոլոդինն առաջարկել է բռնագրավել արտերկիր մեկնած և պատերազմը քննադատող ռուսների ունեցվածքը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Անհրաժեշտ է բռնագրավել այն ռուսների ունեցվածքը, որոնք լքել են երկիրը և քննադատում են պատերազմն ու Ռուսաստանի իշխանություններին։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է Meduza-ն։

Ըստ նրա՝ որոշ ռուսներ «հնարավոր են համարում Ռուսաստանին, նրա բնակիչներին, զինվորներին ու սպաներին վիրավորելը, բաց կերպով աջակցում են չարագործներին ու մարդասպաններին»։ Վոլոդինի կարծիքով՝ նման մարդկանց նպատակն «արտերկրում իրենց բարեկեցությունն ապահովելն է»։

«Նման հայտարարությունները կարող են դիտվել որպես ծայրահեղականության, նացիզմի վերականգնման կամ զինված ուժերի վարկաբեկման կոչեր։ Հետաքննության խնդիրն է  հանցակազմի որոշումը։ Այս իրավիճակում ճիշտ կլինի լրացնել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները Ռուսաստանի Դաշնությունում սրիկաներից գույքի բռնագրավման մասին կետով, որը նրանք բավականաչափ ունեն՝ վնասը փոխհատուցելու համար»,- գրել է Վոլոդինը։

Էմմա Չոբանյան