Չեմ տեսնում՝ ինչին է սա խանգարում․ դեմ եմ քվեարկելու․ Իոաննիսյանը՝ շուկայական տնտեսության անցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի՝ այսօր կայացած նիստում հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց իր առաջարկը՝ Սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական շուկայական տնտեսություն» հասկացությունը փոխարինել «շուկայական տնտեսություն» հասկացությամբ:

Առաջարկվում է սոցիալական շուկայական տնտեսական համակարգից անցում կատարել շուկայական տնտեսական համակարգի, այն հիմնավորմամբ, որ իրականում, Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական համակարգը Հայաստանում չի գործում, առավելապես գործում է ազատական տնտեսական համակարգը:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ելույթում նկատեց, որ վերջին տարիներին ՀՀ-ն հստակ գնում է այն ճանապարհով, որ պետությունն առավելագույնս ապահովի առողջապահությունը և կրթությունը:

Նա նկատեց, որ պետությունը կոնտրիբուցիա է ունենում նաև կենսաթոշակի ապահովման մեջ՝ կուտակային համակարգում։ Նրա խոսքով՝  ընտանեկան բիզնեսը համարյա չի հարկվում և այլն, ինչև ևս սոցիալական տնտեսության դրսևորումներից է։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ պետությունը սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ուղղությամբ քայլեր էր անում նաև մինչև 2018 թվականը, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը տեղին չէ: Նա կոչ արեց չընդունել առաջարկը՝ ասելով․ «Ես դեմ եմ քվեարկելու։ Ես չեմ տեսնում՝ ինչին է սա խանգարում»։

Քվեարկության արդյունքում առաջարկը չընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։