PKK-ն ականներ է դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին․ Չավուշօղլուն՝ Ստոկհոլմում Էրդողանի խամաճիկը կախելու մասին

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ոտքերից կախել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկը, գրում է Անադոլու գործակալությունը։

«PKK/YPG-ն ականներ է դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Շվեդիայի ընտրությունն է՝ մաքրել այդ ականները կամ միտումնավոր ոտքը դնել դրանց վրա»,- ասել է Չավուշօղլուն TRT Haber եթերում՝ խոսելով Շվեդիայում PKK-ի կողմնակիցների ակցիայի մասին։

«Ահաբեկչական PKK/YPG կազմակերպությունը թշնամական քարոզչություն է իրականացնում։ Ահաբեկիչների թիրախը Թուրքիան է։ Նրանք իրենց սադրանքներով փորձում են կանխել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ ԱԳՆ-ն այս հարցում իր դիրքորոշումն է հայտնել Անկարայում Շվեդիայի դեսպանին։ Մեր խոսքերը հնչեցրել է նաև Ստոկհոլմում մեր դեսպանը»,-հավելել է թուրք նախարարը։

Նա նշել է, որ Թուրքիան Շվեդիայից ակնկալում է իր պարտականությունների կատարում, այդ թվում՝ ահաբեկչության քարոզչության կանխման հարցում։

Հիշեցնենք, որ Թուրքիան նաև երկրում Շվեդիայի դեսպանին էր կանչել ԱԳՆ նշված ակցիայի պատճառով։

Էմմա Չոբանյան