Ստոկհոլմում ցույցի ժամանակ Էրդողանի խամաճիկն են կախել․ Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի պատճառով, որի ժամանակ ակցիայի մասնակիցները Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկն են կախել ոտքերից։ «Շեշտվել է մեր ակնկալիքը, որ միջադեպի մեղավորները պետք է բացահայտվեն, անհրաժեշտ գործընթացներ իրականացվեն և Շվեդիան կատարի իր խոստումները», – թուրքական լրատվամիջոցներին ասել է դիվանագիտական աղբյուրը։  Դեսպանն նաև ԱԳՆ էր կանչվել  հոկտեմբերին Շվեդիայի հանրային հեռուստատեսությամբ Էրդողանի հասցեին հնչած «վիրավորական բովանդակության» համար։

Հունվարի 12-ին թուրքական կառավարամետ լրատվամիջոցների տարածված կադրերից պարզ է դառնում, որ ակցիան նախաձեռնել են Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի անդամները։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրոմն ասել է, որ Ստոկհոլմը դատապարտում է միջադեպը։ «Կառավարությունը պաշտպանում է քաղաքական ընտրությունների շուրջ բաց բանավեճը, սակայն խստորեն հորդորում է զերծ մնալ քաղաքական գործիչների դեմ ուղղված սպառնալիքներից և ատելությունից։ Ժողովրդի կողմից ընտրված նախագահին քաղաքապետարանի մոտ «մահապատժի ենթարկելը» զզվելի է»,-գրել է նա թվիթերյան իր էջում։

Շվեդիայի վարչապետն էլ հայտարարել է, որ Ստոկհոլմը վստահ է, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը, սակայն իրենք պատրաստ չեն կատարել Անկարայի առաջադրած բոլոր պայմանները: Հիշեցնենք՝ Թուրքիան առայժմ չի վավերացել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության հայտերը։

Էմմա Չոբանյան