Ռուսաստանը, հավանաբար, գրավել է Սոլեդարը. ISW

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատի իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում նշում է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջ տարածքը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերը դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտի փորձագետները միաժամանակ կարծում են, որ «Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և այն դժվար թե նախանշի Բախմուտի մոտալուտ ռուսական շրջափակումը»:

ISW-ի զեկույցում նշվում է, որ հինգշաբթի օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Սոլ գյուղում ռուսական գրոհները հետ մղելու մասին, որը գտնվում է Սոլեդարից մոտ մեկ կիլոմետր հյուսիսարևմուտք։ Սակայն, ի տարբերություն նախորդ օրերի, ուկրաինացի զինվորականները չեն նշել, որ իրենց հաջողվել է հետ մղել հարձակումը Սոլեդարում։

Միաժամանակ ռուսական աղբյուրները գրում են, որ ռուսական բանակն ավարտում է «Սոլեդարի մաքրումը», իսկ ռազմական բլոգերների telegram- ալիքները հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են «Վագների» մարտիկները քայլում քաղաքի փողոցներով։

«Բոլոր առկա փաստերը ցույց են տալիս, որ ուկրաինական ուժերն այլևս չունեն Սոլեդարում կազմակերպված պաշտպանություն», – եզրակացնում են ISW-ի փորձագետները:

Տաթև Ֆռանգյան