Սահմանվել է կառուցապատողների պատվերով մշակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկման կարգը

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության հունվարի 12-ի նիստում հաստատվել է կառուցապատողների պատվիրատվությամբ մշակվող բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկումն ապահովող որոշման նախագիծ, որը մշակել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն. տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Դեռ 2022 թվականին կոմիտեի նախաձեռնությամբ «Քաղաքաշինության մասին» օրենքում կատարված լրացումներով սահմանվել էին նոր պահանջներ, որոնց համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կարող են մշակվել նաև կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ՝ իրենց միջոցների հաշվին: Նախկինում այդ իրավունքը վերապահված էր միայն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնին: Օրենսդրական փոփոխության կիրարկումն ապահովելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն մշակել և կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում, այսպես կոչված, «տիպային» նախագծերի կիրառմամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը, ժամանակը և վարչարարությունը: Կառուցապատողը կօգտվի պարզեցված ընթացակարգից. իր հայեցողությամբ կկարողանա հետագայում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ իրականացնելով միայն տեղակապում:

Որոշման համաձայն՝ կառուցապատողն իրավունք ունի նաև այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ հեղինակային իրավունքի կարգավորումներն ամրագրելով համապատասխան պայմանագրերով:

Պետական ծրագրերի շրջանակներում նույնպես կարող են կիրառվել կառուցապատողի պատվերով մշակված օրինակելի նախագծերը որոշման մեջ նկարագրված ընթացակարգով:

Ընդունված որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագրից, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից և այլ փաստաթղթերից: