ՄԻՊ-ը զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Լուրեր

29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ N տարածքային ստորաբաժանման կողմից տրված ծանուցագրի հիման վրա զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Քաղաքացին տեղեկացրել է, որ տեղափոխվել է մարտական դիրքեր, այնուհետև կրկին վերադարձել զորամաս և այնտեղ մնացել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ը: Հավելել է, որ իրեն զորամասում չեն ընդգրկել զորամասի հաստիքացուցակում, այլ կցել են կամավորական միության: Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ որ քաղաքացին, զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելով ՀՀ զինված ուժեր, ձեռք է բերել ծառայած օրերի դիմաց դրամական ապահովություն ստանալու պահանջի իրավունք, ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու իրեն զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելու վերաբերյալ ստացված ծանուցագրի իրավաչափ լինելուն, ուստի ունեցել է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով պաշտպանության ենթակա գույքային իրավունք, այն է՝ ծառայած օրերի դիմաց դրամական բավարարում ստանալու օրինական ակնկալիք:

Մինչև սույն խախտման որոշման կայացումը Պաշտպանի հաստատությունը ամիսներ շարունակ փորձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ աշխատանքային քննարկումների միջոցով հասնել իրավունքի վերականգնմանը, ինչը տեղի չի ունեցել:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից իրենց պարտականությունների շրջանակում զինծառայողին զորամասի հաստիքացուցակում չընդգրկելը չպետք է հանգեցնի նրա դրամական բավարարում ստանալու իրավունքի սահմանափակման:

Պաշտպանը գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել անձի իրավունքների խախտման վերաբերյալ սույն որոշումը և առաջարկել է Պաշտպանության նախարարությանը վճարել զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված դրամական ապահովության վճարը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչվելուց հետո զորամասերում հաստիքացուցակները համալրելու գործընթացների նկատմամբ։