ՀՀ-ում հակառուսական տրամադրությունները շատ են տարածված, որոնց հիմքում օբյեկտիվ իրականությունն է. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
Բոլորը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումով նպատակ ունի մարդաթափել Արցախը, Կաշենի հանքավայրը փակելով՝ հարված հասցնել Արցախի բյուջեին, երբ բազմաթիվ մարդիկ կարող են անգործ մնալ, դրանից հետո որոշակի մոնիթորինգի հնարավորություն ստեղծել, ինչից հետո էլ կարող են միջազգային դատարան դիմել՝ ռեպարացիաներ ստանալու պահանջով։ Բացի այդ՝ կարող են դրանից հետո պահանջել Լաչինի միջանցքում որոշակի վերահսկողական մեխանիզմների ներդրում, օրինակ՝ ստուգող մաքսակետ։ Այսինքն՝ իրենց առաջ դրել են շատ փոքր նպատակից մինչև մեծ նպատակ, ինչպես, ասենք, ամբողջությամբ Արցախին տիրանալ՝ առանց գեթ մեկ հայի այնտեղ ապրելու, նաև՝ Զանգեզուրի միջանցք։ Շուրջ 32 օր Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունը Factor TV-ին տված հարցազրույցում այսպես է ներկայացնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ալիևի իշխանությունն օգտագործելու է հնարավոր բոլոր միջոցները՝ այս նպատակներին հասնելու համար։ Նրա խոսքով՝ միանշանակ է, որ ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է կատարի իր պարտականությունները, և այդտեղ հարցեր չեն կարող լինել։

«Ռուսաստանն այդ մասով ունի ուղղակի պարտավորվածություններ, և հայկական կողմը ոչ թե թիրախավորելով և վիրավորելով պետք է զբաղվի, այլ բոլոր խողովակները՝ պետական, դիվանագիտական, պիտի օգտագործի, որ այդ նպատակն իրագործվի»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Իսկ ինչո՞ւ ՌԴ-ն չի կատարում իր պարտականությունները։ Արդյո՞ք «Հայաստան» խմբակցության պատգամավորը կարծում է, որ թերացումը ՀՀ իշխանությունների աշխատանքի մեջ է, որ նրանք չգիտեն՝ ինչ լեզվով խոսել ՌԴ-ի հետ՝ միջանցքը բացելու, թե՞ նա կիսում է այն տեսակետը, որ ՌԴ-ն չի էլ ցանկանում գնալ Ադրբեջանի հետ որևէ հակամարտության, ավելին՝ ինքն էլ դեմ չէ Լաչինի միջանցքի փակմանը, որ ՀՀ-ն հարկադրված լինի ռուսական վերահսկողությամբ միջանցք տալ Ադրբեջանին։

«Ընդհանրապես, այս իշխանությունները չգիտեն, թե որ ուժի հետ ինչպես կարելի է խոսել։ Չեն հասկանում, թե որոնք են այդ ուժերի շահերը։ Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչու է ձեռնտու ՌԴ-ին՝ փակ պահել միջանցքը։ Դա չի կարող իրեն ձեռնտու լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դա հարվածում է ԼՂ-ում իր խաղաղապահ զորակազմի տեղակայմանը։ Երբ միջանցքը փակ է, հետո բացում են, ավելի շատ հայեր կարող են դուրս գալ Արցախից։ Դա հարցականի տակ է դնում զորակազմի՝ հետագայում այնտեղ մնալու հանգամանքը։ Եթե իրենք նպատակ ունեն շարունակել մնալ Արցախում, միջանցքի փակ մնալը չի նպաստում դրան»,- ասաց նա։

Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ՌԴ-ի հետ ունեն շահերի այնպիսի հատումներ, որ Մոսկվան չի ուզում գնալ այդ երկրներին հարված հասցնող լուծումների։ Աննա Գրիգորյանը, որ ծնունդով Սյունիքից է և մշտական կապի մեջ է Հայաստանի հարավային մարզի բնակիչների հետ, ասում է, որ ժողովրդի շրջանում կա հիասթափություն, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ ՌԴ-ի ռազմական միավորները չեն ներգրավվել պաշտպանությանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում առկա հակառուսական տրամադրությունները բխում են օբյեկտիվ իրականությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան