ՀՀ իշխանություններն ասում են` այսքանը կարող ենք անել. Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Մենք ունենք մի քանի լուրջ լուրջ խնդիրներ․ մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում, հարյուր տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադա և դրա բերած դժվարությունները։ Այդ ամենը հանրությանը ճիշտ ներկայացնելը շատ կարևոր է»,- այս մասին այսօր «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ընթացքում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, թե Հայաստանն Արցախում տեղի ունեցողին չի արձագանքում սպասվածին համարժեք։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում մոտավորապես 400 հազար հոգի կա, որ Արցախի արմատներ ունի, և հույս կար, որ այդ մարդիկ անհանգիստ են ստեղծված վիճակով։

«Սակայն, Երևանում տեղակայված դեսպանատների մոտ ակցիաները ցույց տվեցին, որ քիչ հետաքրքրություն կա։ Այժմ, երբ 120 հազար մարդ այս վիճակում է, պետական մարմինների արձագանքն ավելի մեծ պիտի լիներ․ արցախցու ձայնը լսելի դարձնելու համար լուրջ քայլեր են պետք»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասում ՀՀ իշխանությունից, Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունը ֆինանսական ու իրավական աջակցություն ցուցաբերում է, ինչի համար իրենք շնորհակալ են։ «Այս վիճակում մենք ավելի շատ ուղղություններով օգնության կարիք ունենք, բայց Հայաստանի իշխանություններն ասում են, որ այդքանը կարող են անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։