ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն

Լուրեր

29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացնելու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու իր իրանցի գործընկերոջ հետ, որն այդ օրը Մոսկվայում է լինելու աշխատանքային այցով։ Ակնկալվում է, որ շարունակվելու է մտքերի շահագրգիռ փոխանակում մի շարք արդիական միջազգային ու տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ, քննարկվելու է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում ու կասպյան հիմնախնդիրը։ Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության այլ ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացի վերջնական փուլի անցումը»,- ասել է Զախարովան։

Հավելենք, որ նախօրեին էլ հեռախոսազրույց էին ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Էմմա Չոբանյան