Բելառուսում ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Անդրեյ Դմիտրիևին

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինսկում կալանավորվել է 2020 թվականի ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ «Զերկալո» պարբերականի և «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի՝ քաղաքական գործիչը գտնվում է Ակրեսցին փողոցում գտնվող Մինսկի ժամանակավոր պահման խցում։ Նրան բերման ենթարկելու պատճառն անհայտ է։

Անդրեյ Դմիտրիևը «Ասա՛ ճշմարտությունը» հասարակական շարժման նախկին համանախագահն է եղել։ Այն ստեղծվել է 2010 թվականին։ Կազմակերպության առաջին ղեկավարն է եղել բելառուս բանաստեղծ Վլադիմիր Նեկլյաևը, որը որպես թեկնածու առաջադրվել էր 2010 թվականի նախագահական ընտրություններում։

2020 թվականի ընտրություններում Անդրեյ Դմիտրիևը դարձել է Բելառուսի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի չորս գրանցված հակառակորդներից մեկը։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 1,21%-ը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գործիչը հանդես է եկել ի պաշտպանություն Սերգեյ Տիխանովսկու, Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալայի, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։

Տաթև Ֆռանգյան