Անհրաժեշտ է գտնել ընդունելի որոշում բոլոր կողմերի համար․ Զախարովան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի ապաշրջակմանն ուղղված Մոսկվայի ջանքերին։

«Մենք շարունակում ենք աշխատանքները դրա ամբողջական ապարգելափակման համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ ՌԴ ՆԳՆ-ի, ՊՆ-ի և ռուս խաղաղապահների հրամանատարության գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում ապաէսկալացիայի համար։ Անհրաժեշտ է ընդունելի որոշում գտնել բոլոր կողմերի համար։ Ներկայում  միջանցքով անցնում են հումանիտար բեռներով շարասյուններ»,- ասել է Զախարովան՝ չնշելով, սակայն, թե ինչ հումանիտար բեռների մասին է խոսքը, քանի որ ռուսական կողմը որևէ հումանիտար օգնություն չի տրամադրել։

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան անընդունելի է համարում «ռուս խաղաղապահների դեմ հանրային հայտարարություններն ու սադրանքները, քանի որ նրանք տարածաշրջանում խաղաղության երաշխավորն են»։

Խոսելով ՄԱԿ-ի ԱԽ փաստաթղթի հետ կապված հարցի մասին, որը չէր ընդունվել հենց Մոսկվայի պատճառով, Զախարովան նշել է, որ կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունն արդեն պատասխանել է այդ հարցին։

«Փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները, չնայած մեր կառուցողական դիրքորոշմանը, արհամարհել են ռուսական առաջարկների մեծ մասը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան  տեքստում ներառել, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունները, որոնք հայ-ադրբեջանական կարգավորման բազան են»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հետ կապված Մոսկվան պաշտպանում է երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, այդ թվում՝ քարտեզագրական տվյալների փոխանցման հարցում։

Էմմա Չոբանյան