Բելառուսը հայտարարել է ՌԴ-ի հետ ՀՕՊ միացյալ ուժերի հզորացման մասին

Լուրեր

12.01.2025 | 13:20
Երկրաշարժ՝ Վրաստանում
12.01.2025 | 13:05
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 12-ի դրությամբ
12.01.2025 | 12:34
Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառ
12.01.2025 | 12:27
Կալիֆոռնիայում մոլեգնած հրդեհները 16 մարդու կյանք են խլել
12.01.2025 | 12:00
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
12.01.2025 | 11:41
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստային հատվածում
12.01.2025 | 11:24
Տեղ-տեղ մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին
12.01.2025 | 11:01
Անկախությունն արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է․ Փաշինյան
12.01.2025 | 10:36
Լեռնագնացները չեն կարողացել ինքնուրույն իջնել Բջնիի անտառամերձ հատվածից, օգնել են փրկարարները
12.01.2025 | 10:21
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա
12.01.2025 | 10:06
Լարսը բաց է
12.01.2025 | 00:54
Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
11.01.2025 | 22:52
Վարչապետը առաջնահերթ է համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 20:13
Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
11.01.2025 | 20:08
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Բոլորը

Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուս-բելառուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ ուժերի հզորացման և նշանակված դիրքերում նոր զենիթահրթիռային ստորաբաժանումների առաջխաղացման մասին, գրում է VOA-ն։

«Զենիթահրթիռային ստորաբաժանումներն առաջ են անցել նշանակված տարածքներ և ստանձնել մարտական հերթապահություն»,- ասվում է նախարարության հակիրճ հայտարարության մեջ։

Հրապարակման համաձայն՝ Բելառուսը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է. Մինսկը նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ է տվել փետրվարի 24-ին օգտագործել Բելառուսի տարածքը որպես ցատկահարթակ Ուկրաինա ներխուժելու համար։

Երկու երկրները նախատեսում են համատեղ օդային զորավարժություններ անցկացնել հունվարի երկրորդ կեսին՝ երկուշաբթի օրվանից։

Ուկրաինան բազմիցս զգուշացրել է, որ Պուտինը կարող է փորձել օգտագործել Բելառուսին՝ հյուսիսից կրկին Ուկրաինա ներխուժելու համար, ինչը նոր մեծ ճակատ կբացի պատերազմի մեջ:

Տաթև Ֆռանագյան