Մոսկվան անհանգստացած է Երևանի ու Բաքվի միջև բացասական միտումներով․ Զախարովա

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև բացասական միտումներով։

«Մեզ անհանգստացնում են վերջին շաբաթների բացասական միտումները Բաքվի ու Երևանի միջև, փոխադարձ կտրուկ հռետորաբանությունը, որն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։ Կոչ ենք անում հայկական ու ադրբեջանական կողմերին բարի կամք դրսևորել և միասին զիջումներ գտնել։ Մենք դրանք ամեն կերպ կաջակցենք»,- ասել է Զախարովան։

Նա կրկին նշել է, թե Հայաստանը բաց է թողել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին ԱԳՆ ղեկավարների մակարդակով Ադրբեջանի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։

«Հայկական կողմը բաց է թողել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի հետ բանակցություններ անցկացնելու լավ հնարավորությունը՝ քննարկելու խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լաչինի միջանցքում։ Մեր առաջարկը մնում է ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան