Բրազիլիայի մայրաքաղաքում անկարգություններից հետո շուրջ 2000 մարդ է ձերբակալվել

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնց մասնակցել են երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները, Դաշնային ոստիկանությունը բերման է ենթարկել 1843 մարդու։ Այս մասին հայտնել է երկրի իրավապահ մարմինների մամուլի ծառայությունը, գրում է Regnum-ը։

«Ընդհանուր առմամբ, Դաշնային ռազմական ոստիկանության կողմից ազգային ոստիկանական ակադեմիա է տեղափոխվել 1843 մարդ»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները պատասխանատվության կենթարկվեն հանցավոր արարքների համար, որոնք կապված են «ահաբեկչության, հանցավոր դավադրության, օրենքի գերակայության խախտման, ժողովրդավարական պետության տապալման, պետական հեղաշրջման փորձի հետ և այլն»։

Բացի այդ, նշվում է նաև, որ այս պահին 1159 անձ արդեն «որակավորվել, հարցաքննվել, ձերբակալվել» և տեղափոխվել է Բրազիլիայի ոստիկանություն՝ բժշկական զննության և ուղղիչ համակարգում բաշխման համար։

Հիշեցնենք, որ Բոլսոնարոյի կողմնակիցները, որոնք անցած տարվա վերջից բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, հունվարի 8-ին գրավել են Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայրի՝ Պլանալտո պալատի տարածք, ինչպես նաև մտել Գերագույն դատարանի շենք: Ոստիկաններին հաջողվել է ցուցարարներից մաքրել կառավարության շենքերը միայն երեկոյան։

Տաթև Ֆռանգյան