Ալիևն Իտալիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյին, գրում են ադրբեջանական լրատվականները։

Ալիևը «վստահություն է հայտնել, որ Իտալիայի նոր կառավարության և Ադրբեջանի միջև համագործակցությունը հաջողությամբ կզարգանա»։ Նա նաև բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը ՆԱՏՕ-Ադրբեջան ու ԵՄ-Ադրբեջան  կապերի զարգացման գործում և նշել, որ Բաքվի ու Հռոմի համագործակցությունը հաջողությամբ ընթանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ։

Իր հերթին Կրոզետտոն ասել է, որ մինչ Ադրբեջան այցը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հանդիպել է իր հետ ու ընդգծել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցը վկայում է այն մասին, որ կառավարությունը վճռական է Բաքվի հետ համագործակցության հետագա ընդլայնման հարցում։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ կողմերը լավ հեռանկարներ ունեն էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, պաշտպանական արդյունաբերության և այլն ոլորտներում կապերի ընդլայնման համար։

Հավելենք, որ Իտալիան և Ադրբեջանը բավական սերտ համագործակցում են պաշտպանության ոլորտում։ Մասնավորապես,  Ադրբեջանի ՊՆ-ն պայմանագիր է կնքել իտալական ուսումնամարտական Leonardo M-346 Master ինքնաթիռների գնման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան