Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարություններին

Լուրեր

16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը  ռուսական առաջարկների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ։

«Դժվար է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, և միևնույն ժամանակ, Արևմուտքի կողմից հրահրվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին»,-ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։ Նա նաև նշել է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը «մանրամասն ներկայացրել է ռուսական ջանքերի ժամանակագրությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կրկին ակնարկել է, որ Մոսկվայի սրտով չէ 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրի օրակարգ բերելը, որում խոսվում է նաև ՀՀ տարածքային ամբողջականության մասին։

«Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում  1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու Երևանի մոտեցումը, որն ամրագրված էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովին հաջորդած հայտարարության տեքստում, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատում է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Հիշեցնենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել էին դրան։ Դրա համար ամեն ինչ պատրաստված էր։ Բայց Հայաստանի ղեկավարությունն էր, որ վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը։ Դա թույլ չտվեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հրատապ հարցեր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Եթե ​​հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են  խնդիրները լուծելու ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմանը համահունչ, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,-ասվում է մեկնաբանությունում։

Ի դեպ, Զախարովան այդպես էլ չի նշում , թե երբ է ՌԴ-ն ապահովելու Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ու վերացնելու արգելափակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է հենց իր իսկ կողմից նշված 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Ուշագրավ է նաև հանգամանքը, որ ՌԴ ԱԳՆն նաև որևէ կերպ չի արձագանքում  պաշտոնական Բաքվին, որը մերժել է հենց ռուսական առաջարկները։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Բաքվի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագա սերունդներին թողնելու ՌԴ առաջարկն անընդունելի է։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագա սերունդներին։ Բաքուն իր դիրքորոշումն այդ հարցում արդեն արտահայտել է։ Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի, մեր առաջարկների վրա։ Առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակում»,- ասել էր Բայրամովը։

 

Էմմա Չոբանյան